Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ Գյումրի քաղաքի 42-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 42-ամյա տղամարդու՝ Ղարիբջանյան փողոցում գտնվող տանը հայտնաբերվել է որսորդական հրացան, որը, ըստ տանտիրոջ՝ պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։























