Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին պաշտպան Նիկոլայ Բաղդասարայնը միջնորդություն ներկայացրեց դատարանին գործին կցել փաստաթուղթն ու սկավառակը: Դրա վերաբերյալ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքն իր կարծիքը այս ամենի վերաբերյալ կարճ կապել չի կարող, քանի որ ինքը մասնագիտությամբ փաստաբան չէ և սովորաբար երկար է խոսում, ուստի՝ նշեց, որ ներկայացված միջնորդությունը պետք է բավարարել և այն կցել գործին:
Այսպիսով՝ դատարանը, ըստ էության, ուսումնասիրելով լազերային սկավառակն ու փաստաթուղթը` որոշեց դրանք կցել գործի նյութերին:
Ապա դատարանը ներկայացրեց գործ-թերթերը, որոնցում ներկայացված են դեպքի օրը ճանապարհի վիճակը, դրա բանուկ մասի երկայնքն ու կանաչապատ մասը և այլն:
Գործ-թերթերից պարզ է դառնում նաև, որ դեպքի վայրում երթևեկությունը կարգավորող նշաններ չկային, և գտնվում էին բնակելի մասում, իսկ եղանակը դեպքի օրը պարզ է եղել:
Դեպքին ականատեսների վերաբերյալ գործ-թերթերում նշումներ չկան:
Գործ թերթերի 8, 9 և 10 էջերում առկա են լուսանկարներ, որոնցում ներկայացվում է մեքենաների կոտրված դիմապակիները: Այս առիթով պաշտպանական կողմը հայտնեց դատարանին, որ ունի և միջնորդություն և ապացույցներ:
Այս պահին պաշտպան Բաղդասարյանը ներկայացնում է դատարանին ապացույցներն ու փաստերը:
Մանրամասն` տեսանյութում: