ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «հսկայական նավատորմ» է տեղակայում Իրանի մոտակայքում՝ միաժամանակ շեշտելով, որ ցանկանում է խուսափել նոր հակամարտությունից։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանին, իսկ ռազմական ներկայությունը չի նշանակում անխուսափելի պատերազմ։ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ տարածաշրջան են ուղևորվում ավիակիր հարվածային խումբ և լրացուցիչ ռազմական միջոցներ։
Թրամփը կրկնել է, որ նախընտրում է խաղաղ լուծում, սակայն զգուշացրել է՝ ԱՄՆ-ը կարձագանքի, եթե Իրանը վերսկսի միջուկային ծրագիրը։























