Շվեդիայի խոշորագույն մասնավոր կենսաթոշակային ֆոնդը՝ Alecta-ն, 2025-ի սկզբից վաճառել է ԱՄՆ պետական պարտատոմսեր՝ մինչև 8.8 մլրդ դոլարի չափով։ Պատճառը՝ ԱՄՆ քաղաքականության աճող ռիսկն ու անկանխատեսելիությունը Թրամփի օրոք։
Քայլը ամենախոշորն է ԱՄՆ պարտատոմսերից դուրսբերումների մեջ՝ Գրենլանդիայի շուրջ ճգնաժամի սկսվելուց հետո։ Նման որոշում է ընդունել նաև դանիական AkademikerPension-ը՝ ամբողջությամբ դուրս գալով ԱՄՆ պարտատոմսերից։
Սկանդինավյան ֆոնդերի քայլերը վկայում են եվրոպացի ներդրողների աճող անհանգստության մասին՝ կապված ԱՄՆ ֆինանսական կայունության, բյուջետային դեֆիցիտի և պետական պարտքի հետ։



















































































