Վրաստանում ցուցարարների նկատմամբ կառավարության կողմից հետապնդումները առանձին փաստեր չեն. դրանք հակասում են ժողովրդավարական հասարակության սկզբունքներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մամուլի խոսնակ Անիտա Հիպպերը։
«Վրաստանում, ցավոք, տեղի է ունենում այլախոհ ձայները լռեցնելու և ցուցարարներին բանտարկելու ցանկությունը», – ասել է նա, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԵՄ թեկնածու երկրում ստեղծված իրավիճակը, որտեղ ցուցարարներին ձերբակալում և բանտարկում են։
«Մենք արդեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը. այս գործողությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և օրենքի գերակայությունը: Ցույցեր անցկացնելու իրավունքը մի բան է, որը չպետք է արգելվի ժողովրդավարական հասարակությունում», – ընդգծել է Կալլասը:























