Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա՝ ճանապարհի եզրաքարերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հայկ Հ.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Սարգիս Մ.-ն և 31-ամյա Ռոման Շ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։





























