Աբու Դաբիում բոլոր երեք կողմերի համաձայնությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով, առանց մամուլի: Այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
«Մամուլ կրկին չի նախատեսվում, գործում է փակ ռեժիմ, դրա հետ համաձայն են բոլոր երեք կողմերի մասնակիցները»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ տեղի են ունենում Աբու Դաբիի պալատներից մեկում:
Ավելի վաղ Reuters-ը, պայմանավորված Ուկրաինայի դեմ այսօրվա օդային հարվածներից, գրել էր, որ Աբու Դաբիում երեկվա հանդիպման ժամանակ փոխզիջման որևէ նշան չի ձեռք բերվել։























