Armenian text to speach

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 24-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս