Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Բերդ քաղաքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սևակ Ս․-ն իր վարած «Զիլ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։





























