Armenian text to speach

Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուժեղ ձնաբքի հետևանքով առնվազն 61 մարդ է մահացել Աֆղանստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը:

«Վերջին երեք օրերին ուժեղ անձրևների և ձյան տեղումների հետևանքով երկրի տարբեր նահանգներում զոհվել է 61, տուժել՝ 110 մարդ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ բնական աղետի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է 458 տուն, ինչի հետևանքով տուժել է 360 ընտանիք: Միաժամանակ, ոչնչացել է 620 գլուխ անասուն։ Առավել շատ տուժել են թույլ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող լեռնային և գյուղական բնակավայրերը։ Երկրի գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական ճանապարհները փակ են, ենթակառուցվածքների վնասման պատճառով ընդհատվել է արտասահմանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Աֆղանստանի օդերևութաբանների կանխատեսմամբ՝ երկրի մի շարք շրջաններում առատ ձյան տեղումներն այս շաբաթ կարող են շարունակվել։




Լրահոս