Armenian text to speach

ՖՈՏՈ. Ո՞վ է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի հետ նռնակի պայթյունի ժամանակ․ անուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսում միջադեպի հետևանքով նռնակի պայթյունից վիրավորում ստացած անձը Արսեն Երեմյանն է։ Վերջինս դեպքի ժամանակ եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդի՝ Արենի հետ։ Արսեն Երեմյանը Առուշ Առուշանյանի մոտ ընկերն է։

ArmLur.am-ը ներկայացնում է լուսանկար, որտեղ նռնակի պայթյունից սպանված Արենն է, Սյունիքի մարզպետը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

 

Քիչ առաջ հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։

Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը, և առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին, ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել, և 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը, և նրա ազգական Վարուժան Յոլյանը, մահացել են։

Քիչ առաջ ArmLur.am-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս