«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վարշամ Սարգսյանն այն պաշտոնյաներից է, ով 2018 թվականից Արմավիրի համայնքապետարանց այն կողմ որևէ կառույցում չի աշխատել։
«Հայբուսակ» համալսարանն ավարտելուց հետո Սարգսյանը 2012 թվականից հետո աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում 6 տարի: 2018 թվականի հեղափոխությունից հետո հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, ապա 2021 թվականին նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, որից հետո 2024 թվականի հունվարի 15-ին Արմավիր համայնքի ավագանու կողմից ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար և լիազորությունները ստանձնել է հունվարի 18-ից:
Ինչ ունեցվածք ունի Արմավիրի համայնքապետը․
Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ անհատական բնակելի տուն, որը 2007 թվականին ժառանգություն է ստացել։
2023 թվականին Սարսյանը ունեցել է 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը 12,5 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է։ 2023 թվականին մեքենան վաճառելուց հետո նույն արժեքով ձեռք է բերել NISSAN մակնիշի մեքենա։
NISSAN մակնիշի մեքենան վաճառել է 2024 թվականին 6,5 մլն դրամով, որը այժմ համարժեք է 17 հազար դոլարի։ Եթե հաշվի առնենք փոխարժեքի շուկայում դոլարի տատանսվող արժեքը, կարող ենք ասել, որ Սարգսյանը մեքենան ձեռք բերվածի համեմատ գրեթե 4-5 հազար դոլարով թանկ է վաճառել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 511 հազար դրամ, որը զգալի փոփոխություն չի կրել նախորդ տարվա նկատմամբ։ Կանխիկ դրամական միջոցները նվազել են՝ 4,9 մլն դրամից դառնալով 4 մլն 790 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 32 մլն 618 հազար դրամ, որից 7,7 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի համայնքապետարանաի աշխատակազմից։ Եկամուտներից 18 մլն 345 հազար դրամը այլ եկամուտ է Ակբաբանկ ՓԲԸ-ից։ Հարկ է նշել, որ նշված եկամուտը վարկային միջոց չէ, քանի որ վարկերի վերաբերյալ բաժնում այդ մասին ոչինչ չկա։ Հետքրքիր է, թե որպես ինչ եկամուտ է սարգսյանը ստացել բանկից։
Սարգսյանի տարեկան եկամուտների ցանկում 6,5 մլն դրամ եկամտի ոչ ացբյուրն է հայտնի, ոչ եկամտի տեսակը, սակայն կարելի է ենթադրել, որ նշված գումարը մեքենայի վաճառքից ստացված գումարն է։
Արմավիրի համայնքապետի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլ 305 հազար դրամ։
Վարշամ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Հարկ է նշել, որ Արմավիր համայնքն ամբողջությամբ ղեկավարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: 2021թ. դեկտեմբերի 5-ի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արմավիր խոշորացված համայնքում առաջադրվել էր միայն ՔՊ կուսակցությունը: Վերջինս էլ 99,99%-ով ստանձնեց համայնքի իշխանությունը:
Էմմա Միքայելյան

























