
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով դատավարության ժամանակ պաշտպանական կողմը հայտնեց, որ ընթերական` Վազգեն Կարապետյանը, հաշվառված չէ Հայաստանում:
Հետագայում մտածելով, որ բնակության վայրը կարող է հստակ նշված չէր, նրանք հարցում են արել Զորավան գյուղում, և պարզել են, որ ընդհանրապես նման մարդ գոյություն չունի ողջ Հայաստանում: Այսինքն` ընթերական, որպես այդպիսին, գոյություն չունի, ով ծնվել է 1985 թվականին:
Այս պահին դատարանը ընդմիջում է հայտարարել: