Armenian text to speach

Վեհափառի քրոջ որդու գործը քննող դատավորը նախկին ԱԱԾ-ական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր կայացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի դիվանապետ, Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի գործով առաջին դատական նիստը:

Գործով դատավորն է Դավիթ Դաբաղյանը։ Նա, ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է, նախկին ԱԱԾ-ական է եղել։

2014-2019 թվականներին աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես իրավաբան։ Ապա 2019-2022 թվականներին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ 2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես դատավորի օգնական։

ՀՀ նախագահի 2024 թվականի նոյեմբերից նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի դավատվոր Դաբաղյանն ունի 1 բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում գնված 2019 թվականին և ևս 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի Գավառ համայնքում, որը ժառանգություն է ստացել 2017 թվականին։
Դատավորը 2022 թվականին նվիրատվություն է ստացել MAZDA մակնիշի մեքենա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 740 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ աճել է 450 հազար դրամով։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 152 հազար դրամ, որից 4 մլն 102 հազար դրամն աշխատանքի վարձատրությունն է ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտից։

Դատավորը մոտ 4 մլն 750 հազար դրամ փոխառություններ վարկեր է ստացել Ամերիաբանկ ՓԲԸ-ից և ևս 300 հազար դրամ որպես միանվագ վճար ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  1 մլն 919 հազար դրամ։

Հարկ է նշել, որ դատական նիստերի դահլիճ են եկել նաև Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորականներ Տեր Արամն ու Տեր Թադեն, նրանք տուժող կողմն են։

Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։

Էմմա Միքայելյան




Լրահոս