Քննչական կոմիտեից 590․000 դոլարի հափշտակության գործով կալանավորված ՀՀ քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի խափանման միջոց տնային կալանքը, այդ թվում՝ կիրառված սահմանափակումները երկարաձգել են 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 23-ը:
Քրեական գործով կալանավորված Սեյրան Օհանյանի օգնականի եղբոր՝ Էդգար Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել են 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակություն էր եղել: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, 2 անձ կալանավորվել էին: Հափշտակված 590 հազար դոլարը հայտնաբերվեց իսկ գործողություններ իրականացրած անձիք հայտնվեցին դատարանում :
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























