ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի շուրջ օղակը սեղմվում է:
ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների, պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում լայնածավալ քննություն է սկսվել: Քննչական կոմիտե են հրավիրում տարբեր անձանց ու հարցաքննության ընլացքում հիմնականում Իշխան Սաղաթելյանի գործողությունների մասով հարցադրումներ են արվում՝ «Սրբազան պայքարի» մասով:
Նշենք, որ «Բագրատ Սրբազանի և 17 արդարների» գործից կա անջատված մաս և այդ քրեական վարույթը քննչական կմիտեում շարունակվում է: Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել էր «Սրբազան պայքարի» գործի շրջանակում: Վերջինս նշել էր, որ հրաժարվել է որևէ ցուցմունք կամ բացատրություն տալ․ «Հայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրավական որևէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ են, և ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց»:
Ի՞նչ է սպասվում Իշխան Սաղաթելյանին
Այս իրավիճակում առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե պատգամավորին կանչել են հարցաքննության որեւէ քրեական վարույթով եւ այն էլ՝ կասկածանքի շուրջ, հարցաքննության ընթացքում իր դեմ հարցեր են ուղղել, իսկ վերջինս էլ օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ, ապա դա ենթադրում է, որ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելու գործընթաց է տեղի ունենում: Սակայն, ստացվում է, որ նախաքննական մարմինը, ըստ էության, այս իրավիճակում սխալ մոտեցում է որդեգրել եւ պատգամավորին անձեռմխելիությունից զրկելու գործընթացը չիրականացնելով՝ նրան կասկածանքի վերաբերյալ հրավիրում է եւ հարցաքննում՝ տալով փաստացի մեղադրյալի կարգավիճակ և օժտելով մեղադրյալի իրավունքներով ու պարտականություններով:
Սա բացահայտ ապօրինություն է և հետագա հնարավոր պաշտոնական մեղադրանքի պարագայում քննչական մարմնի գործողությունները իրավական տեսանկյունից դարձնում է բացահայտ խոցելի։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























