ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը փետրվարի 4-ին ժամը 11։00-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը կզեկուցի Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Օրենքի հիմնավորումն ըստ ԱԺ կայքում տեղադրած փաստաթղթերի հետևյալն է․
«Կարճ ժամանակահատվածում որոշակի խումբ զինծառայողների կրկնակի գնահատում իրականացնելուց զերծ մնալու, ինչպես նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով (ներդրված 2023թ. փետրվարին) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունը մեծացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ծրագրին ներգրավված զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, ինչպես նաեւ ատեստավորված համարել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին՝ ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա: Բացի այդ, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը եւ այդ զինծառայողներին հետագայում եւս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, առաջարկվում է առաջին 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին հնարավորություն տալ երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում եւս նախատեսել համապատասխան չափով (ըստ կնքված պայմանագրի ժամկետի) պատվովճար ստանալու իրավունք»։
Նախատեսվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշված որոշման մեջ սահմանել 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին՝ 5 մլն դրամ պատվովաճարի հաշվարկումը
Փորձագիտական եզրակացության արդյունքների համաձայն Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց որևէ կետ չի հայտնաբերվել։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























