Armenian text to speach

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «SHACMAN» բեռնատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ Մ6 ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։




Լրահոս