Հիմա այդ հյուրանոցն ի՞մն է, թե՞ Հովիկ Աբրահամյանինը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանից այսօրվա մամլո ասուլիսում armlur.am-ը հետաքրքրվեց` ինչպես կարող է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի արածները բացահայտել, եթե նա այս համակարգի մարդ է, և այս տարիների ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցնելով` մեծ հարստություն է կուտակել:

Արամ Հարությունյանն ասաց, որ որպես նորանշանակ վարչապետ՝ պիտի, այսպես ասած, ընդունում-հանձնում անի. «Ցանկացած պահեստապետ, որ գալիս է, ընդունում- հանձնում է անում»:

Ինչ վերաբերում է Աբրահամյանի հարստությանը, դա, Հարությունյանը գտնում է, իր բացահայտելու խնդիրը չէ. «Իմ մասին էլ էին շատ բաներ գրում: Օրինակ՝ ասում էին` Արտաշատի հյուրանոցը Արամ Հարությունյանինն է, այն դեպքում, երբ դա կոլեկտիվինն էր, հետո գրեցին, որ դա Հովիկ Աբրահամյանինն է: Հիմա, ի վերջո, հյուրանոցն ո՞ւմն է»:

Մանրամասները` տեսանյութում

Սոնա Դավթյան




Լրահոս