UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է մարզվում մասնավոր ինքնաթիռում։
29-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ MMA-ում իր նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։Իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է նոյեմբերին՝ Դոհայում UFC՝ Fight Night 264 մրցաշարի շրջանակներում և խեղդող հնարքով հաղթել ավստրալացի Դեն Հուկերին։





























