Armenian text to speach

Հրդեհ՝ հացի փռում․ դեպքի վայր են ժամանել հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հունվարի 26-ին Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1-ին բիս կանչով դեպքի վայր են ժամանել Երևանի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 7 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հրդեհ է, այլ ծխնելույզից դուրս եկող ծուխ, որը քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, թե փուռը վառվում է, ինչի պատճառով էլ ահազանգել են 911։




Լրահոս