«Շիրակ կենտրոնը» օրեր առաջ «Գյումրու ժամանակավոր կացարանների անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն» հիմնելու հրապարակային առաջարկությամբ էր հանդես եկել:
Նույն նպատակով դիմում-կոչ էր հասցեագրել նաև ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, միջազգային բարեսիրական կազմակերպություններին և բարերարներին: Կազմակերպությունն արդեն իսկ ստացել է գրավոր արձագանքներ Գյումրու քաղաքապետից և Շիրակի մարզպետից: Ստորև ներկայացնում ենք պատասխաններն ամբողջությամբ.
«Ի պատասխան Ձեր 2014 թվականի ապրիլի 09-ին Գյումրու քաղաքապետին ուղղված դիմում-կոչի՝ հայտնում ենք, որ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջ գնալու Ձեր՝ մեր կարծիքով մարդասիրական կոչին, և իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում ցուցաբերելու կազմակերպչական, ֆինանսական և գործնական բնույթի աջակցություն՝ Ձեր կողմից մատնանշված առաջարկը իրականացնելու գործում:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ռ. Ասատրյան 15.04.2014թ.
«… Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն հիմնելու վերաբերյալ Ձեր առաջարկությունը կքննարկվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ՝ Ս.Պետրոսյան, 18.04.2014 թ. »
«Շիրակ կենտրոն»