Armenian text to speach

Իտալիան Իրանից հետ է կանչել դիվանագիտական ​​անձնակազմի մի հատվածին․ ԶԼՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իտալիան որոշել է հետ կանչել Իրանից իր դիվանագիտական ​​անձնակազմի մի հատվածին, հաղորդում է Corriere della Sera թերթը՝ Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակին նվիրված ճգնաժամային կենտրոնի՝ երեկ Արտաքին գործերի նախարարությունում կայացած նիստից հետո։

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հրամայել է «զգալիորեն կրճատել» Թեհրանում Իտալիայի դեսպանատան անձնակազմի թիվը։ Հրատարակության տվյալներով՝ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ «սպասելով ԱՄՆ ղեկավարության հետագա գործողություններին»։




Լրահոս