Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է․
«Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր։
Շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։





























