ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը մասնակցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը:
Զրույցն անցել է բարեկամական մթնոլորտում: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդիական թեմաների շուրջ, ամփոփել 2025 թվականին Եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները: Նախանշվել են առաջիկա հեռանկարների խնդիրները, ներառյալ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցության ավելացումը եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում:





























