«Խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ նշանավորեց մեր երկրի ժամանակակից պետության մեջ։ Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո 2018թ․ ես ինքս քայլեցի մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների կողքին, որոնք լցրեցին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով»։ Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանին։
«Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը»,-ավելացրել է նա։
























































































