Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցելեց «քառյակին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում արդեն մեկնարկել է ոչ իշխանական «քառյակի» հանդիպումը, որը տեղի է ունենում ԲՀԿ խմբակցությունում:

Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանց այցը, սակայն, անսպասելի էր:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե արդյոք եկել են տեղեկանալու «քառյակի» գործունեության մասին, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Եկել ենք ձեզ ինֆորմացնենք»:

Նշենք, որ հանդիպմանը ԲՀԿ-ից ներկա են Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, իսկ «Ժառանգություննից»՝ Ռուբեն Հակոբյանը:

ԱԺ նախագահն այցելել է նաև իր նախկին աշխատասենյակ. հավանաբար, այնտեղ ինչ-որ բան էր մոռացել:




Լրահոս