Armenian text to speach

Մարմարաշենից Նուբարաշեն տանող ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրդեհի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

 




Լրահոս