Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպման հնարավորությունը մի քանի անգամ քննարկվել է Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների ժամանակ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այս հարցը մեզ համար նորություն չէ. ըստ էության, այն մի քանի անգամ քննարկվել է մեր նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույցների ժամանակ», – ասել է Ուշակովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությունը, թե Զելենսկին, իբր, պատրաստ է անձնական հանդիպման Պուտինի հետ՝ տարածքների և Զապորոժյեի ատոմակայանի հարցը քննարկելու համար։























