Armenian text to speach

Միասնական ժամերգություն և աղոթք կկատարվի ապօրինի ազատազրկված հոգևոր հայրերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արագածոտնի Թեմը հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:




Լրահոս