
Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ապրիլի 24-25-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում այրվել է 3 հա, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` 4 հա, Երեւան-Սեւան ավտոճանապարհին` 300 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: