Armenian text to speach

ՔՊ-ն Անահիտ Ավանեսյանին ԱԺ է «կանչել»․ ինչ են քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur․am-ի տեղեկություններով՝ վաղը ժամը 11․00-ին Ազգային ժողովում ՔՊ-ն կազմակերպել է աշխատանքային քննարկում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, քննարկումը վերաբերվելու է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկմանը։

ArmLur.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա կգտնվի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ նոր ներդրված առողջապահության ապահովագրության համակարգը շատ հարցեր է առաջացրել նաև ՔՊ-ականների մոտ, ոչ բոլորն են կարողանում համակարգից, ինչի համար որոշվել է նախարարին հրավիրել ԱԺ՝ պարզաբանում պահանջելու նպատակով։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովը 64 կողմ, 2 դեմ և 5 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագծերի փաթեթը:

Այն գործարկվել է 2026 թվականի հունվարի 1-ից։

Սոնա Գրիգորյան




Լրահոս