Դոնեցկում լրագրողների են առևանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Դոնեցկի մարզում 30 դիմակավորված անձինք առևանգել են LifeNews-ի լրագրող Յուլիա Պուստոպլեսնովային և օպերատոր Միխայիլ Պուդովկինին: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հեռուստաընկերության աշխատակիցները պատրաստվում էին հարցազրույց վերցնել ակտիվիստ Տոպազից. գրում է ria.ru-ն:

«Մենք խնդրել ենք բոլոր ԶԼՄ-ներին լուսաբանել այս իրադարձությունը հնարավորինս շատ: Հույս ունենք, որ մեր գործընկերները կաջակցեն մեզ այս հարցում:

LifeNews հեռուստաընկերությունը դիմել է բոլոր միջազգային կազմակերպություններին` իրենց աշխատակիցներին գտնելու նպատակով. վերջիններիս տեղը դեռևս անհայտ է:

Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Դոնեցկում անհայտ անձինք ձերբակալել են LifeNews-ի լրագրողին և օպերատորին, իսկ նրանց գտնվելու և դրության մասին ոչինչ հայտնի չէ:




Լրահոս