ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։
«ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ, որոնք ուղղված են անհատների և կազմակերպությունների դեմ», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Նշվում է, որ նոր պատժամիջոցների սահմանումը կապված է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի և Թեհրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության հետ։























