Ընդդեմ Սարգսյանի կողմից ստորագրվելիք ղազագրերի. ԱԻՄ հանրահավաքը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը: Նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր   մարդիկ զբաղեցրել են Ազատության հրապարակը.«Խոսքս ուղղում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին ու իր մարդկանց, թող իմանան ինչ են ուզում, գնում են մեկ ամսով վարձում են հրապարակը ու ոչինչ չեն անում»:

Հայրիկյանը հայտարարեց, որ իրենց այսօրվա հանրահավաքը Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանն անդամակցելու  փաստաթղթեր ստորագրելու դեմ է ուղղված:  Հայրիկյանն այդ փաստաթղթերը ղազագրեր համարեց:

ԱԻՄ-ականներից մեկն աղոթեց, քանի որ ինչպես ասաց Հայրիկյանը, առանց աղոթքի ոչինչ չի լինում: Հայրիկյանը նաև տեղեկացրեց, որ երթով շարժվելու են դեպի նախագահի նստավայր,  իրենց գրավոր պահանջը հանձնեն նախագահին և սպասեն պատասխանին: Աղոթքից հետո ԱԻՄ առաջնորդը սկսեց երգել ՀՀ օրհներգը:

Սոնա Դավթյան

 




Լրահոս