Armenian text to speach

Մանկավարժականի ռեկտորի դեմ հարուցված քրեական վարույթը ավարտական փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը ավարտական փուլում է, չի բացառվում, որ առաջիկայում նախաքննական մարմինը քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ գործը ուղարկի դատարան:

Հայտնել էինք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

Քնար Մանուկյան




Լրահոս