Armenian text to speach

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  մի խումբ ուսանողների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտությունը և հորդորել ուսանողներին  ապագայում համալրել պետական կառավարման  համակարգը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է  ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, ապատեղեկատվության կանխարգելման համար իրականացվող աշխատանքներին, պետական ապարատի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, ուսուցիչների ատեստավորման համակարգի լավարկմանը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին  և այլն:

Հանդիպման ավարտին ուսանողներն Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ  շրջայց են կատարել և  ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը

 




Լրահոս