Armenian text to speach

Արագածոտնի մարզում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մшհացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 28-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ հունվարի 27-ին իրենց մոտ տեղափոխված Պատվական Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հունվարի 27-ին Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի ենթարկվելուց հետո, ով վարելիս էր եղել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղեկությունը ոստիկանության Թալինի բաժնից փոխանցվել է Թալինի քննչական բաժին։




Լրահոս