ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անձամբ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չհարձակվել Կիևի և ուկրաինական մի շարք այլ քաղաքների վրա։
«Ես անձամբ խնդրեցի նախագահ Պուտինին այս անսովոր ցրտի ժամանակ մեկ շաբաթ չհարձակվել Կիևի և մյուս քաղաքների վրա։ Եվ նա համաձայնվեց դա անել։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ դա շատ գոհացնող էր», – ասել է Թրամփը իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։

























































































