Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր եկել էր Ազգային ժողով և հանդիպում ունեցավ քառյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումից հետո վարչապետը հրաժարվեց պատասխանել որևէ կոնկրետ հարցի:
«Գիտեի, որ հանդիպում է լինելու այստեղ: Եկա, որ մասնակցեմ իմ գործընկերների հետ հանդիպմանը: Ստացա «Կենսաթոշակային կուտակային համակարգի» նախագիծ, կգնանք Կառավարություն, կքննարկենք: Հաջորդ հարցազրույցը կտամ միայն Կառավարության ձևավորումից հետո: Այժմ իրավունք և պատասխանատվություն եմ զգում», – նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի կուտակայինի ճակատագիրը և ինչի հետ է կապված իր տեսակետների փոփոխությունը, նա նշեց.
«Ես իմ բոլոր ասածներին տեր եմ»
Նշենք, որ «քառյակի» հանդիպունը դեռևս ընթանում է, իսկ ՀՀ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Վարդան Այվազյանն ու Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանի մոտ են: