«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել էր 2025 թ. հունվար–մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկությունը, որտեղից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ առաջին եռամսյակում երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83․1 մլն դրամ հարկ։
2-րդ եռամսյակում՝ 227 մլն 157 հազար դրամ,
3-րդ եռամսյակում՝ 313 մլն 436 հազար դրամ,
իսկ ահա 4-րդ եռամսյակում՝ 371 մլն 710 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։
Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։
Երգչուհի Սիրուշոն հայտնել էր, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում»։
Հ
արկ է նշել, որ ՀՀ Կառավարության 06.07.2017թ.-ի 783-Ն որոշմամբ սահմանված է հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը: Ընդ որում, որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների մասով կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից հավաքագրված գումարների մեծությունն աճողական կարգով:
Ուստի հարկ ենք համարում տեղեկացնել, որ «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՀՎՀՀ-00260081 կազմակերպությունը տարվա սկզբից և ամբողջ տարվա ընթացքում աճողական կարգով վճարել է ընդամենը 371 մլն 710 հազար դրամ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:





























