Armenian text to speach

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-30-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
5 դեպք՝ հոգեկան ներգործության,
4 դեպք՝ խարդախության,
3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի հրազենի շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության։
Բացահայտվել է խոշտանգման, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի որսի, պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փաստաթղթի կեղծիքի, ապօրինի սառը կամ ողորկափող զենք կրելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ շորթման, խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս