Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում սրվող ռազմական լարվածությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Թուրքիայի և Իրանի նախագահները մտքեր են փոխանակել Անկարայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումների, մասնավորապես՝ ռազմական լարվածության սրման վերաբերյալ։
Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր խաղալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև՝ լարվածության նվազեցման և առկա խնդիրների լուծման նպատակով։
Նա նաև նշել է, որ այսօր ավելի ուշ կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ, որը ներկայում այցելում է Թուրքիա։





























