Armenian text to speach

Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի և  նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի ապօրինի գույքի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի և նրա կնոջ ու հարազատների ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Մասնավորապես, գործը ուղարկվել է դատարան և մակագրվել հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին և նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանի պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր։

ArmLur.am-ը «Ազդարար» համակարգից տեղեկացավ, որ դատախազությունը նրանց ծանուցագիր է ուղարկել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու և ամփոփագրին ծանոթանալու համար։

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»,-նշված է ծանուցման մեջ։

Նշենք, որ Վահե Հակոբյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ից գտնվում է հետախուզման մեջ։

Նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ։ Նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, PARA TV լրատվամիջոցի ղեկավարն է։

Քնար Մանուկյան




Լրահոս