Armenian text to speach

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը միջնորդ հանդիանալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքիանի հետ։ Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում աճող ռազմական լարվածությունը։ Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Իրանի և Միացյալ Նահանգների միջև՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար», – հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։




Լրահոս