
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում, Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով քրեական դատավարությունը:
Այս պահին դատարանը շարունակում է ապացույցների հետազոտումը, և դրա շրջանակներում ընթերցվեցին գործ-թերթերը:
Տեղեկացանք, որ ամբաստանյալ Պետրոսյանը դեպքի օրը եղել է սթափ վիճակում, սակայն տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բարոյանը հայտարարություն արեց, որ ի տարբերություն իր պաշտպանյալի՝ Վարդան Պետրոսյանը եղել է ոչ սթափ վիճակում: Նա հայտարարեց, որ այդ փաստաթղթերը պետք չէ հիմք ընդունել, քանի որ դրանց մեջ «սթափ» բառը ջնջումներով է գրված:
Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը առարկեց՝ նշելով, որ պարզապես բառը այլ կերպ է գրված, և երևում է, թե ինչ է գրված:
Դատը շարունակվում է: