Armenian text to speach

Զելենսկին պատասխանել է Կրեմլի Մոսկվա այցելելու հրավերին. «Ես Պուտինին հրավիրում եմ Կիև»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Մոսկվա այցելելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու Կրեմլի առաջարկը։ Նա ասել է, որ անհնար է հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում և առաջարկել է նրան գալ Կիև։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է իրական և արդյունավետ բանակցությունների՝ պատերազմի ավարտի շուրջ, և ընդունելի է հանդիպման ցանկացած ձևաչափ, որը կարող է արդյունք տալ։ Սակայն նա ընդգծել է, որ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ Մոսկվայում կամ Բելառուսում, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Բելառուսը՝ նրա գործընկերը։

Նախկինում Զելենսկին հայտնել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու տարածքային հարցերն ու Զապորոժյեի ատոմակայանի հարցը։ Կրեմլը պատասխանել էր Մոսկվա այցելելու առաջարկով, ինչը Ուկրաինայի նախագահը փաստացի մերժել է։




Լրահոս