Armenian text to speach

Երևանի հարցումները օպերատիվ կերպով մշակվում են․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերանորոգման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի դիմումը՝ վերանորոգելու Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածները, ներկայում օպերատիվ կերպով ուսումնասիրվում է։

«Ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական ուղղությամբ։ Երևանի բոլոր հարցումները համապատասխան գերատեսչությունների կողմից մշակվում են օպերատիվ ռեժիմով», – «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը դիտարկելու հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կուտակած եզակի փորձառությունը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանին՝ կոչ անելով հնարավորինս արագ որոշում կայացնել Հայաստանի տարածքում գտնվող՝ Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցի վերաբերյալ։ Վարչապետի խոսքով՝ եթե որևէ պատճառներով ռուսական կողմը չցանկանա ներդրումներ իրականացնել, ապա Հայաստանը կհանի այդ հատվածները կոնցեսիայից և վերանորոգման աշխատանքները կիրականացնի սեփական միջոցներով։




Լրահոս