Պաշտպանության նախարար Պապիկյանի հրապարակած փաստաթղթից հասկանում ենք, որ գնդերեցներն այսուհետև կգործեն Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ:
Երկու շաբաթ առաջ Գորիս հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը «Ազատությունը» հայտնել էր, որ բանակային կորպուսների հրամանատարները հորդորում են գնդերեցներին միանալ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին: Բանակում ծառայող որևէ հոգևորական մինչ օրս չի հայտարարել, որ միանում է վարչապետի՝ եկեղեցու բարենորոգման օրակարգին:























