ՀԱՐՑ. Հեռուստատեսությամբ անընդհատ լսում եմ, որ ասում են` ցուցանակները, գովազդները պիտի լինեն հայերենով: Ինչո՞ւ չի հաջողվում մեր երկրում պահպանել մեր լեզուն: Լեզվի պետական տեսչությունն ինչո՞ւ չի կարողանում տուգանքների միջոցով լուծել խնդիրը: Տուգանքների չափը փո՞քր է:
մանկավարժ
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայերենի իրավունքների ոտնահարման բուն պատճառը ոչ թե տուգանքների չափերն են (մանավանդ, որ դրանք ցածր չեն), այլ պետական լեզվի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների ոչ պատշաճ վերաբերմունքը:
Լեզվի պետական տեսչությունը պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասություն չունի. նա իրավախախտման դեպքերն արձանագրող մարմին է:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննում եւ պատասխանատվության միջոցը կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը:
իրավախախտումների բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ շարունակելու ենք հանդուրժել այլալեզու ցուցանակները: Պարզ է նաեւ, որ մայրաքաղաքի շենքերն աշխարհի ամենատարբեր լեզուներով գրված գրություններից կմաքրվեն միայն խոշոր տուգանքների կիրառման պարագայում: